Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԻՊ-ի գրոհայիններն ավերել են Իրաքի 1400-ամյա քրիստոնեական վանքը

ԻՊ-ի գրոհայիններն ավերել են Իրաքի 1400-ամյա քրիստոնեական վանքը
20.01.2016 | 17:33

Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչնչացրել են Իրաքի տարածքում գտնվող հնագույն քրիստոնեական վանքը: 1400 տարվա պատմություն ունեցող և արդեն կործանված Dair Mar Elia-ի լուսանկարները տարածել է Associated Press-ը:
Իսլամիստ ահաբեկիչների ավերիչ գործունեության հետևանքները փաստող լուսանկարները տրամադրել է DigitalGlobe ընկերությունը: Գրոհայինները հնագույն սրբատեղին ավերել են բուլդոզերների, ծանր մուրճերի ու պայթուցիկ նյութերի միջոցով: Վանքը համալրել է 100-ից ավելի կրոնական ու պատմական հուշարձանների և շինությունների ցանկը, որոնք բարբարոսաբար կործանել է ԻՊ-ը:

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ